|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին:
Քաղաքապետը շնորհավորեց ավագանու նոր անդամներին:
Ավագանու անդամների քվեարկության արդյունքում հերթական նիստը կգումարվի մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին: