|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, որը վարում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնել էին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով։
Նախ՝ ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։
Օրակարգում ընդգրկված է 11 հարց: Մինչ օրակարգին անցնելը՝ նիստը վարող Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանն իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել, իսկ Իզաբելա Աբգարյանը դիմում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, սակայն կշարունակի գործունեությունը որպես ավագանու անկախ անդամ։
Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: