Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին։
«Խորը վշտով հայտնում ենք, որ մեր փոքրիկը մահացել է։ Սա ամենաուժեղ ցավն է, որը կարող են զգալ ծնողները։ Միայն դստեր ծնունդն է մեզ ուժ տալիս վերապրելու այս պահը հույսով և երջանկությամբ։ Շնորհակալություն ենք հայտնում բժիշկներին և բուժքույրներին օգնության և հոգատարության համար։ Բոլորս դատարկություն ենք զգում այս կորստով և խնդրում ենք, որ սա մնա մեր անձնական տիրույթում:», – ասվում է սոցցանցում հրապարակված Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի գրառման մեջ։
Նախորդ տարվա հոկտեմբերին Ռոնալդուն հայտնել էր, որ իր սիրելին` Ջորջինա Ռոդրիգեսը, զույգ երեխաների է սպասում։