|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարիուպոլում իրավիճակը բարդ է ուկրաինական զորքերի համար. այս միտքը հնչեցրել է Sky News-ի ռազմական վերլուծաբան, պրոֆեսոր Մայքլ Քլարկը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Մարիուպոլը ընկնի, Քլարկը պատասխանել է. «Այո, այդպես են շատերը կարծում, այժմ դա կարող է տևել ժամեր, ոչ թե օրեր»:
Նա բացատրել է, որ Մարիուպոլում գտնվող ուկրաինացիները շրջափակման մեջ են և հետ են մղվել դեպի ծով: «Ես կզարմանայի, եթե Մարիուպոլը վաղը այս ժամին չհայտնվի Ռուսաստանի ձեռքում»,- ասել է վերլուծաբանը:
«Եթե նրանք կարողանան հաղթել ուկրաինացիներին Մարիուպոլում, հավանաբար, կազատեն այնտեղ իրենց ուժերի կեսը՝ առնվազն 6000 կամ գուցե 8000 զինվոր, որպեսզի սկսեն շարժվել դեպի հյուսիս»,- եզրափակել է Քլարկը: