|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անձնազոհություն, վճռականություն, հաղթանակ. այս մասին գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Հայաստանի և Արցախի համար ճակատագրական օրեր են սպասվում ու հիմա՝ հենց հիմա է ժամանակը որոշելու, թե ով, որ ճամբարում է. փողոցներում՝ հանուն արժանապատվության և ազգային ինքնության ճամբարում, թե՞ դավաճանների ու ազգադավների կողքին կամ նրանց լատենտ աջակցողների դերում:
Հայաստանին ու Արցախին այսօր անհրաժեշտ են փողոցում մինչև վերջ կանգնելու պատրաստ, չհուսահատվող և անձնազոհություն ունեցող առաջնորդներ և մարտիկներ:
Լցվե՛ք համբերությամբ և վճռականությամբ, պատասխանեք վերևի հարցին և պատրաստ եղեք շատ մոտ ապագայում դուրս գալ ձեր տներից, աշխատասենյակներից և համալսարաններից, դուրս գալ՝ միայն հաղթանակից հետո տուն վերադառնալու պայմանով»,- գրել է Սամսոնյանը: