|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 11-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ և ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության անդամների միջև: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը:
Քննարկվել են վերջին շրջանում Ադրբեջանի հարուցած սոցիալական, կենցաղային խնդիրներին լուծում տալու հետ կապված հարցեր: Ներկաները շեշտել են, որ առկա իրավիճակում Արցախում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել էներգիայի հայթայթման այլընտրանքային միջոցների, էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ, որին նախատեսվում է առաջիկա ամիսներին ներգրավել ՀՅԴ և ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցներին: Որպես առաջին քայլ, աշխատանքներ են տարվում արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և հատկացման ուղղությամբ: