|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը շարունակում է Երեւանի ստվերային կառավարումը, մասնավորապես, նա մայրաքաղաքում կադրային բուռն քաղաքականություն է իրականացնում՝ ընտրություններին ընդառաջ տեղերում ամրացնում է իր թիկունքը։ Առաջիկա օրերին, ըստ ամենայնի, պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը, ով ՀԱԿ-ի կադրերից է։
Կենտրոնում Ավինյանն ուզում է թաղապետ նշանակել իր դասընկերներից մեկին՝ Սամվել անունով, որը երկու շաբաթ առաջ է ժամանել ԱՄՆ-ից, որտեղ ժամանակավորապես բնակվում էր եւ բիզնես գործունեություն իրականացնում։ Հատկապես Կենտրոնում Ավինյանը մտադիր է նշանակել իր համար վստահելի անձի, քանի որ այս համայնքում իշխանական դիրքերն ամենաթույլն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում