|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանը չի բացելու Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների երկրորդ ճակատը. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Այսպես վրացական կառավարության ղեկավարը վերջնականապես լուծել է Կիևին ռազմական օգնության տրամադրման հարցը, որը ուկրաինական կողմը բարձրացրել է մարտի վերջին։
«Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու. մենք դա թույլ չենք տա»,- շեշտել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ Վրաստանը նաև չէր մասնակցել հակառուսական պատժամիջոցներին` սեփական տնտեսությանը չվնասելու համար:
Ուկրաինան մեղադրել էր իր «բարեկամ» Վրաստանին վրացական տարածքը ռուսական սպառազինության տեղափոխման համար տրամադրելու մեջ: