|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ամոթ է դարձել բարձրաձայն ասել Հայաստանում, որ ՌԴ-ն մեր բարեկամն է, մեր եղբայրն է։ Մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ՝ Ռուսաստանը մեզ թթվածին է տալիս խաղաղության և դա չգնահատելը անպատվություն է մեր կողմից։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Մենք այստեղ ենք, որ մեր աջակցությունը հայտնենք Արցախի Հանրապետությանը, ՀՀ-ին և մեր բարեկամ երկին։ Մեր իրականությունը շատ ավելի հստակ է, քան այն, որ ուզում են հեքիաթներով սնուցել»,-ասաց Մանասերյանը։
Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության անվտանգության։