|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայ հանդիսատեսին հատկապես ազգագրական երգերի կատարմամբ հայտնի դարձած երգիչ Արա Այվազյանն այս անգամ ներկայացրել է աշուղ Ջիվանու «100 տարի» երգի հիման վրա նոր տեսահոլովակ։ Երգչի խոսքով` իր պապիկի սիրած երգն է եղել, Արան տարիներ շարունակ երգել է, ցանկություն է ունեցել պապիկի հիշատակին նվիրել այս երգը և տեսահոլովակը, հիմա ներկայացնում է հանրությանը։ «Շատ տարիներ այս երգը շատ սիրում և երգում եմ, այն նաև ընկերության հիմն է դարձել մեզ համար: Այս երգը խրատական է, միտումը` բարին ու լավը տարածելը»,-նշում է Արա Այվազյանը։ «100 տարի» երգի գործիքավորողն է Սասուն Ղազարյանը, նվագակցել է շվի և պկու ժող. գործիքներով Արթուր Պետրոսյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Սարո Դավթյանը ( Saro - Davo Production-ը)։