|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երաժիշտ Վահագ Ռաշը կրկին հանդես է եկել նորությամբ` ներկայացնելով «Հրաժեշտի մեղեդի» ստեղծագործությունը, որը Վահան Տերյանի խոսքերի հիման վրա է ստեղծվել։ Ռաշն, իրեն բնորոշ ոճով, մեղեդին գրել է 3 տարի առաջ, գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանի հետ, իսկ հնչյունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է։ Խոսելով երգի մասին` Վահագը նշում է. «Ինչպես վերջին շրջանի մի քանի երգերս, այս երգը ևս ստեղծվել է ավագ տղայիս քնեցնելու ընթացքում։ Բանաստեծությունը մանկուց շատ էի սիրում և ուրախ եմ,որ նրան համահունչ նաև ստեղծվեց երաժշտությունը։ Այսօր Տերյանի 137-ամյակն է, ուրախ եմ երգը ներկայացնել հանդիսատեսի դատին»։ Նշենք, որ Վահագ Ռաշը բազմիցս ներկայացել է հայ մեծանուն բանաստեղծների խոսքերի հիման վրա գրված երգերով, որոնք հանդիսատեսի կողմից սիրով են ընդունվում։