|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քիչ առաջ ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ մի խումբ քաղաքացիների և Նորաշենիկ գյուղի բնակիչների հետ Նորաշենիկ գյուղով հոսող գետում հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները դին դուրս են բերել գետից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ գետից դուրս բերված դին ապրիլի 3-ից որոնվող Նորաշենիկ գյուղի բնակիչ 44-ամյա Էդիկ Փ-ն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ այդ օրը կամրջից Աճանան գետն էր նետվել։ Ու այդ օրվանից ոստիկանները, հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքներ էին կատարում։