|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այս իշխանության յուրաքանչյուր քայլ ավելի է հեռացնում մեզ մեր տեսլականից՝ ըստ Yerkir.am-ի ասաց Կովսականի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի նախկին տնօրեն, ՀՅԴ անդամ Կարեն Մարտիրոսյանը, որն Ազատության հրապարակում մասնակցում է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքին «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։
«Էլ կոչեր չեն մնացել, որ չանենք պատերազմից հետո, որպեսզի օր առաջ ազատվենք այս իշխանություններից, որովհետև յուրաքանչյուր քայլ ավելի է հեռացնում մեզ մեր տեսլականից՝ Արցախի հայ մնալու իրականությունից, ու առհասարակ Հայաստանը որպես ամբողջականություն ունենալու տեսլականից։ Ով հայ է՝ պետք է արդեն բնազդորեն հասկանա ինչ է կատարվելու Բրյուսելում, որովհետև եթե քո սխալը չես հասկանում՝ դատապարտված ես կրկնելու»,-ասաց Կարեն Մարտիրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․