Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-04-04 11:58
Քաղաքական

Բոլորս դեպի Ազատություն հրապարակ. «ոչ մի զինվոր չի տրտնջում՝ ասելով, թե՝ եթե կռիվ չպիտի գնայինք, ինչո՞ւ մեզ շարեցին»

Բոլորս դեպի Ազատություն հրապարակ. «ոչ մի զինվոր չի տրտնջում՝ ասելով, թե՝ եթե կռիվ չպիտի գնայինք, ինչո՞ւ մեզ շարեցին»

Ասում եք՝ հանրահավաքն ի՞նչ իմաստ ունի, եթե գործողություն չի լինելու.. Իսկ գիտե՞ք՝ ինչու է հրամանատարն ամեն առավոտ անվանականչ անում ու զորքին շարում: Որովհետև ցանկացած պահի նա պիտի վստահ լինի, թե ումով ու ինչ կռիվ պիտի տա: Այս մասին Facebopok-ի իր էջում գրել է օգտատեր Հրանտ Խալաթյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Եվ ոչ մի զինվոր չի տրտնջում, ասելով, թե՝ եթե կռիվ չպիտի գնայինք, ինչու՞ մեզ շարեցին:

Համարեք սա անվանականչ, մենք ունենք առաջնորդներ ում քաջության ու պետականամետության վրա միայն պղտորամետները կարող են կասկածել (տերմինն առաջացավ երեկ՝ ընկերներիցս մեկի լայվից հետո), մնում է հասկանանք՝ մենք զորք ենք, թե՞ կամիկաձեներ փնտրող պոտենցիալ հանդիսատես...

Վաղը, 18:30, բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ անվանականչի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք։