|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
1948 թվականին, երբ Հրեաները հիմնում էին Իսրայել պետությունը, կարևորագույն երեք խնդիր վճռեցին.
Ա. Որպեսզի կայանա Իսրայել պետությունը, անհրաժեշտ է ունենալ երկիրը սիրող քաղաքացիներ: Առանց դրա անհնար է պետականություն ունենալ:
Բ. Հրեաներին պետք չէ մեծ ժողովուրդ դարձնել, նրանք այդպիսին են:
Գ. Պետությունը պետք է հիմնեն մեծ անհատականությունները:
Երեքն էլ լուծեցին Հրեաները, որի արդյունքում ծնվեց ու հզորացավ Իսրայել պետությունը: Ես կթվարկեմ Իսրայել պետության հիմնադիրներին, դուք մտովի փորձեք զուգահեռներ տանել ՄԵՐ ու ՆՐԱՆՑ միջև.
Պետությունը հիմնեցին (արարեցին) մեծ անհատականություններ. ԴԱՎԻԴ ԲԵՆ-ԳՈՒՐԻՈՆ, ԳՈԼԴԱ ՄԵՅԵՐ, ՄՈՇԵ ԴԱՅԱՆ: Նրանց համբացը որպես վառ անհատականություններ վաղուց դուրս է եկել Իսրայելի սահմաններից ու դարձել Համաշխարհային պատմության սեփականությունը: ՄԻ ակնանի Մոշե Դայանի դեմքը հազարների մեջ չեմ շփոթի, նա նույնիսկ հրաժարվեց պլաստիկ վիրահատությունից, մնալով որպես իր տառապած ժողովրդի խորհրդանիշ: / «Պատմություն Իսրայել պետության 1896-2005», էջ 17-18/:
Գտա՞ք նմանություն...
...Մի քանի օրից դրամահավաք կսկսվի: Ինչո՞ւ է Հայ մարդը տրտնջալով ու չկամությամբ ձեռքը գրպանը կամ դրամապանակին տանում, ինչո՞ւ սփյուռքում ապրողը մատնացույց է անում իր հաշվին «հարստացած» գյադային ու ասում. « Ալ բավ է... հոգնեցանք...»: Ինչո՞ւ... Որովհետև քնում ու արթնանում ենք «Ապահով Հայաստանում»...
Հրեան ամեն օր է վճարում ազգային տուրք ու չի տրտնջում....
Սպարտակ Ղարաբաղցյան