|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆրանսիայի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ Էրիկ Վիդոն պաշտոնանկ է արվել յոթ ամիս պաշտոնավարելուց հետո։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է L'Opinion թերթը։
«55-ամյա գեներալ Վիդոն հեռացվել է աշխատանքից ուկրաինական ճգնաժամի ժամանակ հետախուզական աշխատանքում թերացումների համար».,- հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռազմական հետախուզությունն անմիջականորեն ենթարկվում է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբին։
Figaro-ն գրում է, որ գեներալ Վիդոյի շուրջ սկանդալը ծագել է մարտի սկզբին, երբ գլխավոր շտաբի պետ, գեներալ Թիերի Բյուրկարը խոստովանել է, որ ֆրանսիական հետախուզությունը, ի տարբերություն ԱՄՆ-ի և Բրիտանիայի իրենց գործընկերների, քիչ հավանական էր համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ «Ամերիկացիները համոզված էին, որ ռուսները հարձակվելու են, և նրանք ճիշտ էին։ Մեր ծառայություններն ավելի շուտ հավատում էին, որ Ուկրաինայի նվաճումը թանկ կարժենա Ռուսաստանի Դաշնության համար, և որ նրանք այլ տարբերակներ ունեն նախագահ Զելենսկիին «տապալելու» համար»,- այն ժամանակ ասել էր Բյուրկարը: