|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
CNN-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ենթականերին հրահանգել է չորս շաբաթում կանխել Ռուսաստանի ենթադրյալ «ներխուժումն» Ուկրաինա։
Հեռուստաալիքը պնդում է, որ ԱՄՆ նախագահը հանձնարարել է իր թիմին՝ կիրառել բոլոր հնարավոր գործիքները՝ Ռուսաստանին Ուկրաինա ենթադրյալ «ներխուժումից» հետ պահելու համար։
«Մեր գործողությունները շատ հաշվարկված են։ Բայց այս պահից մենք ունենք ընդամենը գրեթե չորս շաբաթ»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան, անանուն պաշտոնյան:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «կեղծ տեղեկություններ» էր որակել Ուկրաինայի վրա հարձակվելու՝ Ռուսաստանի ցանկության մասին։
Բայդենը պնդում էր, որ ԱՄՆ-ը զորք կուղարկի ՆԱՏՕ-ի երկրներ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի վրա ռուսական հնարավոր «հարձակման» հարցը որպես սադրիչ է որակել։ Ըստ նրա՝ Ռուսաստանը խաղաղ արտաքին քաղաքականություն է վարում և իրավունք ունի ապահովելու իր անվտանգությունը։