|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանում մարտի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 468-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, նախորդ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որևէ քաղաքացի չի մահացել, մահացածների թիվը 8610 է:
Մարտի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1675 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 285-ի:
Մեկ օրում առողջացածների թիվ 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 409 819, փաստացի բուժվողներինը՝ 2364: Մեկ օրում արվել է 2397 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 968 785 թեստավորում: