|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արարատի մարզպետ, ՔՊ-ական Սեդրակ Թեւանյանի գյուղում՝ Արալեզում, ընտրությունները ընթանում են անմարդկային պայմաններում. տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը: 13/10 ընտրատեղամասում ջեռուցում չկա, հանձնաժողովի անդամները նստած են վերարկուներով:
Ի դեպ, այս կառույցը գյուղի մշակույթի տունն է, հատկանշական է, որ այստեղ դասեր են անցկացնում պարի խմբակներ:
Հիշեցնենք, որ այսօր Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են, որին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։