|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց տները ջեռուցելու և ուտելիք պատրաստելու համար ջանում են այլընտրանքային ուղիներ գտնել։ Մենք նաև ականատես ենք, թե ինչպես են բնական գազի մատակարարման խափանումից տուժում հասարակական կյանքի տարբեր ոլորտները, մասնավորապես՝ կրթական և առողջապահական համակարգերը։ Գազամատակարարումը կենսական նշանակություն ունի խաղաղ բնակչության համար, հատկապես` ցրտաշունչ եղանակային պայմաններում։
Այս մասին Արցախպրեսի` Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին վերաբերող հարցմանն ի պատասխան ասել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին։
«ԿԽՄԿ-ն կարեկցում է խաղաղ բնակչությանը այս դժվարին ժամանակներում: Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել։ Մեր նպատակն է աջակցել հատկապես կրթական և առողջապահական հաստատություններին: Այս օրերին մենք կապի մեջ ենք եղել համապատասխան կառույցների հետ՝ կարիքների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար և արդեն իսկ սկսել ենք շուրջ 200 էլեկտրական տաքացուցիչների ձեռքբերման գործընթացը։ Մենք նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ֆիզիկական վերականգնողական կենտրոնին՝ գազի բալոնների գնման համար՝ ճաշ պատրաստելը դյուրացնելու նպատակով»,- նշել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։