|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները սխալվում է՝ կարծելով, թե աշխարհում մրցակիցներ չունի. հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նրանք սխալվում են, քանի որ կյանքը կանգ չի առնում. միջազգային հարաբերությունները զարգանում են, երկրներն աճում են, զարգանում», - ընդգծել է նա RT-ին և RIA Novosti-ին տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ միջազգային հարաբերություններում նոր բևեռներ կձևավորվեն։ Մեդվեդևը նշել է Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը։ «Հետևաբար, միաբևեռ աշխարհի վերջը եկել է»,- հավելել է նա։
ԱՄՆ-ն, ըստ նրա, իրեն ընկալում է միջազգային իրավունքի համատեքստից դուրս և իրեն համապատասխանաբար է պահում։. «Նրանք կարծում են, որ իրենք որևէ մեկի կողմից չենք կարող դատվել, բայց իրավունք ունեն դատելու բոլորին, իրավունք ունեն որոշումներ կայացնելու. իրավունք ունեն անելու այն, ինչ ուզում են»,- ասել է Մեդվեդևը: