|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մակարոն, միս, բրինձ, պիցցա եւ հավի միս. «Օքսֆամ» կազմակերպության հարցախույզին մասնակցած 17 երկրների բնակիչներն իրենց ամենասիրելի կերակրատեսակների ցանկում նշել են հենց սրանք:
Հարցվածների երկու երրորդը հայտարարել է, որ սննդի` իրենց անձնական եւ ընտանեկան օրաբաժնի ձեւավորման գործոն է դրա արժեքը: Ի դեպ, հարցախույզի մասնակիցների կեսից ավելին խոստովանել է, որ արդեն չի կարող իրեն թույլ տալ նույն կերակուրը, ինչ երկու տարի առաջ. երկու երրորդը դա բացատրում է թանկությամբ:
Առողջության նկատառումները եւ կերակրի սննդարարությունը նույնպես առաջնահերթ են սննդի ընտրության հարցում:
ԱՄՆ-ում ամենասիրված կերակուրը պիցցան է: Ավստրալացիների մեծ մասը քաղցրակեր է՝ գերադասում է շոկոլադը: Անգլիացիները նախընտրում են սթեյկը, իսկ իսպանացիները՝ պաելիան: Հնդկաստանում նախապատվությունը տալիս են ազգային խոհանոցի կերակրատեսակներին, իսկ Ռուսաստանում՝ մսեղենին, կարտոֆիլին եւ բանջարեղենային աղցաններին: