|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում ազգային փոքրամասնությունները շարունակում են թիրախավորվել․ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան:
«2020 թվականի հունվարին ասորական եկեղեցու հոգևորականի ծնողները Թուրքիայում առևանգվել են անհայտ զինված խմբի կողմից: Ավելի ուշ հայտնաբերվեց նրանցից մեկի դին, մինչ օրս, սակայն, այդ զարհուրելի դեպքը բացահայտված չէ: Ես ցանկանում եմ աջակցություն հայտնել ասորի հոգևորականի ընտանիքին, Թուրքիայի ասորական համայնքին, ինչպես նաև միանալ Ֆրանսիայի ասորական համայնքի նախաձեռնությանը՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով, որ այս սարսափելի դեպքը բացահայտվի»,- նշեց պատգամավորը:
Ավելին՝ տեսանյութով: