|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային ուկրաինական ճգնաժամի լուծումներ գտնելու հարցում օգնելու պատրաստակամության համար և բարձր է գնահատում Անկարայի հավասարակշռված դիրքորոշումը․ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։
Նա հիշեցրել է, որ մարտի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի Անթալիա քաղաքում բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ և աջակցությամբ։
«Այս հանդիպման վերաբերյալ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև։ Մենք երախտապարտ ենք Անկարայի մեր գործընկերներին միջոցառման կազմակերպման, ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում օգնելու նրանց պատրաստակամության համար»,- ասել է Պիլիպսոնը։