|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այս բանաձևը պատնեշ է ԱՄՆ-ում օտար միջամտությունների դեմ։ Այն հստակորեն պատվար է բարձրացնում ԱՄՆ-ի որդեգրած՝ մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության եւ մարդու իրավունքները ոտնահարող պետությունների միջեւ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։
«Այս բանաձևի որդեգրումը պետք է վերջ դնի տարածաշրջանում իր քաղաքականության իրականացումն Անկարային վստահելու՝ ամերիկյան վարքագծին: Սա կարելի անկյունադարձային իրադարձություն համարել ԱՄՆ-ում մարդկանց իրավունքների պաշտպանության քաղաքականության մեջ: Երբ Ներկայացուցիչների պալատը վավերացրեց այս բանաձևը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմնարար համարելով, դրանով վերջ դրվեց ամերիկյան ներքին քաղաքական կյանքում ամենաերկարատև օտար «վետոյին»»,- ասաց նա: