|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ղրիմն ու Դոնբասը կապվել են ցամաքային միջանցքով՝ Ուկրաինայի տարածքով. «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։
«Ղրիմից Մարիուպոլ տանող ճանապարհը հսկողության տակ է վերցվել»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Մուրադովի խոսքով՝ մինչ ուկրաինացի ազգայնականների հետ մարտերը շարունակվում են, այս երթուղին կօգնի Դոնեցկի ազատագրված շրջանների բնակչությանը մարդասիրական բեռներ մատակարարել։
«Ճանապարհը կարող է դառնալ Ղրիմի համար կարևոր մայրուղի, որը կապում է թերակղզին Մարիուպոլի, Ազովի մարզի մետալուրգիական կենտրոնի և Դոնբասի արդյունաբերական շրջանի հետ»,- ընդգծել է մշտական ներկայացուցիչը։
«Սա ողջ տարածաշրջանի ապագա զարգացման բանալին է»,- եզրափակել է Մուրադովը։