|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ժամանակակից գրող Վահե Վայանի անդրանիկ՝ «Ծուռ տունը» վիպակը կդրվի ընթերցողի սեղանին։ Մարտի 12-ին՝ ժամը 18:00-ին, «Դարան» գրախանութում կկայանա գրքի շնորհանդեսը։
«Ծուռ տունը» վիպակի հերոս Վ-ն ապրում է մի խեղաթյուրված աշխարհում, որն օտար է նրա համար և ոչ ընկալելի։ Սակայն նույն կերպ նա էլ այդ աշխարհին է թվում մի անընկալելի երևույթ, որը պետք է ձևափոխել ու հարմարեցնել ընդհանուրի պատկերացումներին, ընդ որում՝ դա պետք է անել ցանկացած գնով՝ Վ-ին ճզմելու, նվաստացնելու, մերժելու, հեգնելու․․․
Ո՞րն է այս աշխարհում ճակատագրի բերմամբ հայտնված միայնակ հերոսի դիմակայման միջոցը․ աշխարհ, որտեղ մարդկանց անուններն անգամ այլևս ոչինչ չեն ասում և ամփոփված են մեկ տառի մեջ։ Վ-ն, ինչպես իրենից առաջ ծնված ու իրենից հետո ծնվելիք բոլոր անհատականությունները, կանգնած է հավերժական ընտրության առաջ՝ հանձնվել հոսանքին կամ կռիվ տալ սեփական տեսակի գոյության համար։
Ամենաանհավանական միջոցներով, ամենատարօրինակ տրամաբանությունը գործի դնելով, ինքն իրեն ցավ պատճառելով, բայց չհարմարվելով․․․