|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Կամերային երաժշտության տանն ընթերցողի դատին հանձնվեց ժամանակակից հայ արձակագիր Լևոն Խեչոյանի վերջին` «Մհերի դռան գիրքը» վեպը:
Ասում են` գրեթե մեկ ամիս նա գիշերները չէր կարողանում քնել, իսկ գիրքը տեսնելուց հետո սկսել է քնել: Վեպի առաջին ընթերցողը եղել է Խեչոյանի կինը:
Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Վեպի շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԱԺ պատգամավորներ, գրողներ, արվեստասերներ:
Վեպի խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն իր ելույթում «Մհերի դռան գիրքը» վեպը որակեց որպես Լեւոն Խեչոյանի հավերժ վերադարձ եւ ոգեկոչում: «Լեւոն Խեչոյանը ստեղծել է գործեր, որոնց տեղը մեր արձակի մեծ վարպետների ստեղծագործությունների կողքին է»,- ասաց նա:

