|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ամերիկացիներին, որոնք կորոշեն մեկնել Ուկրաինա, կտակ ու հուղարկավորության ծրագիր կազմել։ Ըստ Gazeta.ru-ի՝ այս մասին ասվում է վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Եթե դուք ներկայումս Ուկրաինայում չեք, բայց որոշել եք անտեսել ճամփորդական խորհուրդները և մեկնել Ուկրաինա, նախքան ճանապարհորդելը պետք է հաշվի առնեք հետևյալ քայլերը՝ կտակ կազմեք և նշեք համապատասխան ապահովագրության շահառուներին և/կամ վստահված անձանց: Քննարկեք մտերիմների հետ երեխաների, ընտանի կենդանիների, գույքի, իրերի, անօգտագործելի ակտիվների (հավաքածուներ, արվեստի գործեր և այլն) խնամքի/խնամակալության ծրագիրը, հուղարկավորության մաղթանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինա մեկնող ճանապարհորդներին նաև խորհուրդ է տրվում թողնել կարևոր փաստաթղթեր և հարազատների տվյալներ, ինչպես նաև «ԴՆԹ-ի նմուշները ձեր բուժաշխատողին, եթե ձեր ընտանիքին անհրաժեշտ լինեն դրանք»: