|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
S7 Airlines ավիաընկերության Boeing 737-800 մարդատար ինքնաթիռը, որը Նովոսիբիրսկից Մախաչկալա չվերթ էր իրականացնում, երկուշաբթի աղետի ազդանշան է տվել Ղազախստանի օդային տարածքում։
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ ծառայություններից, օդանավը կտրուկ փոխել է ուղղությունը և շարժվել դեպի Ռուսաստանի սահման։
Flightradar24 ծառայության տվյալներով՝ ինքնաթիռն իրականացնում է S77099 չվերթը։ Դրա հաղորդիչի վրա սահմանվել է արտակարգ իրավիճակի 7700 կոդը։
Ավելի ուշ S7 ավիաընկերության ներկայացուցիչը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Օմսկի օդանավակայան։
«Տեխնիկական անսարքության պատճառով S7 7099 Նովոսիբիրսկ-Մախաչկալա չվերթի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Օմսկի պահեստային օդանավակայանում։ Ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի»,- ասել է ավիափոխադրողի ներկայացուցիչը։
Ինքնաթիռի տարողությունը մինչև 189 ուղևոր է։ Օդանավում գտնվող մարդկանց իրական թիվը ճշտվում է։