|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունը Բելառուսին կոչ է արել չմասնակցել ռուսական ագրեսիային և կատարել իր միջազգային պարտավորությունները։
«Ռուսաստանը, Բելառուսում Լուկաշենկոյի վարչակարգի մասնակցությամբ` որպես համագրեսոր, կրում է ողջ պատասխանատվությունը մարդկային կորուստների, վնասվածքների և ավերածությունների համար»,- ասվում է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում տարածված հայտարարության մեջ։
«Նախագահ Պուտինի լայնամասշտաբ պատերազմն Ուկրաինայի դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է և խաթարում է եվրոպական ու համաշխարհային անվտանգությունը և կայունությունը։ Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի պատմական բանաձևը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը միասնական է ռուսական նվաճողական պատերազմի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։