|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ կառավարական զորքերը կարող են ընդամենը 2 շաբաթում ավարտին հասցնել երկիրն ապստամբներից մաքրելու գործը եւ հաղթանակով դուրս գալ 22 ամիս ձգվող հակամարտությունից, եթե Անկարան չօգնի ընդդիմադիրներին եւ փակի Սիրիայի հետ սահմանը: Այս մասին հաղորդում է «Հյուրիեթը»` հղում տալով լիբանանյան թերթերից մեկին: Ասադն այս առումով հույսը կապում է Ռուսաստանի հետ, որը, ըստ նրա բնորոշմամբ, «պաշտպանում է ոչ թե Սիրիայի վարչակազմին, այլ ինքն իրեն»:
Թուրքական թերթը, կրկին հղում տալով իր աղբյուրին, նշում է, որ Ասադն այս հայտարարությունն արել է Դամասկոսի` իր նստավայրում հյուրընկալած այցելուների մոտ, սակայն թե ովքեր են այդ այցելուները, հայտնի չէ: