|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դյուրավառ խառնուրդով ուսապարկը նետվել է Նիդեռլանդներում Ռուսաստանի հյուպատոսության տարածք, հայտնել Է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի կցորդ Իրինա Գրիդինան, հաղորդում Է ՏԱՍՍ-ը։
Մամուլի կցորդի տեղեկություններով՝ մարտի 4-ի գիշերը անհայտ անձինք փորձել են հրկիզել Ռուսաստանի հյուպատոսության շենքը: «Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի տարածք կասկածելի առարկա է նետվել։ Ինչպես հետագայում պարզվել է, դա եղել է ներսում բռնկվող խառնուրդ պարունակող ուսապարկ, որը, բարեբախտաբար, չի գործել», — հայտնել է Գրիդինան։
Այն բանից հետո, երբ հյուպատոսության աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են միջադեպի մասին, ոստիկանությունը եւ սակրավորները շրջափակել են շենքի տարածքը եւ հետաքննության շրջանակում առգրավել են ուսապարկը փորձաքննության համար: