|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
1975 թ. ծնված Հասմիկ Հ.-ից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոցում կայանված` արտաքին վնասվածքներով և սրահը մասամբ այրված:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 2000 թ. ծնված Է. Մ.-ն, որը փորձել է հրկիզել ավտոմեքենան:
Է. Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: