|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ հաստատել է, որ դաշինքը Ուկրաինայի հակամարտության կողմ չէ. գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ընդունել են աննախադեպ պատժամիջոցներ, աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, սակայն, միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, մենք չենք ձգտում ռազմական բախման Ռուսաստանի հետ։ Կասկած չպետք է լինի, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշինքի անդամներին, և այս առումով ամրապնդվել է դաշինքի ներկայությունն արևելյան թևում»,- նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարը։