|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանն ունի ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ ամեն բան: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Վարշավայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք դեռ չենք հստակեցրել գագաթաժողովի բոլոր բաղադրիչները (ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվելու է մի քանի շաբաթից Բրյուսելում-խմբ.), բայց ես վստահ եմ, որ դաշնակիցները ժամանակ կգտնեն ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին Վրաստանի գործողությունները, Աֆղասնտանում առաքելությանը Վրաստանի մասնակցությունը ճանաչելու համար»,- ասել է Ստոլտենբերգը: