|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիան կկիրառի Մոնտրյոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածը Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավերի անցման մասին. դրա մասին պաշտոնապես հայտնել են Ռուսաստանին և Ուկրաինային։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք որոշել ենք, որ այժմ պատերազմ է ընթանում։ Մենք պաշտոնապես ծանուցել ենք մասնակից երկրներին։ Մենք կկիրառենք Մոնտրյոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածը», - ասել է նա։
«Ռուսները վերջին անգամ ասել են, որ 4 նավ է մեկնելու փետրվարի 27-28-ը։ Դրանցից երեքը գրանցված չեն եղել Սև ծովի բազաներում։ Մենք ասել ենք՝ մի՛ ուղարկեք այս նավերը», - նշել է Չավուշօղլուն։
Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը «բարեկամական կարգով» խնդրել է Ռուսաստանին՝ նեղուցներով նավեր չուղարկել ։ «Մոսկվան համաձայնել է»,- հավելել է նա։