|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երկուշաբթի առավոտյան ռուբլին փլուզվել է մինչև պատմական նվազագույնը` կորցնելով իր արժեքի ավելի քան 30%-ը դոլարի և եվրոյի նկատմամբ:
Միջազգային առևտրի գագաթնակետին դոլարը վաճառվել է 117 ռուբլով, եվրոն՝ 132 ռուբլով. հայտնում է Bloomberg-ը։
Երկուշաբթի Մոսկվայի ֆոնդային բորսայում առևտուրը կբացվի Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ից ոչ շուտ. ըստ Prime-ի՝ հայտնել են Ռուսաստանի Կենտրոնական բանկից։
«Ռուսաստանի բանկը կգնահատի այլ շուկաներում աճուրդի բացման հնարավորությունը՝ կախված իրավիճակի զարգացումից։ Աճուրդը բացելու կամ չբացելու մասին որոշումը Ռուսաստանի բանկը կհայտարարի Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին: Դրական որոշման դեպքում աճուրդը կբացվի Մոսկվայի ժամանակով 15:00-ին»,- ասվում է տարածված մեկնաբանության մեջ։