|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Երեկ ռուսական ռուբլին գրանցեց բացարձակ «հակառեկորդ»՝ մեկ դոլարի գինն անցավ 38 ռուբլուց: Իր պատմության ընթացքում ռուսական ռուբլին երբեք այդքան արժեզրկված չի եղել՝ նույնիսկ 2008-2009 թթ. Համաշխարհային ճգնաժամի ժամանակ:
Սա բարդ իրավիճակ է ստեղծում ՀՀ բնակչության համար, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ռուբլու արժեզրկման հետևանքով նվազում է այդ տրանսֆերտների ծավալները, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի բնակչության գնողունակության տեսանկյունից:
Տարեկան ՌԴ-ից միայն բանկային համակարգով Հայաստան է ուղարկվում ՀՀ բյուջեին հետ համեմատելի գումար՝ մոտ 2 մլրդ դոլարին համարժեք ռուբլի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: