Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Թմրամիջոց աճեցնելու, պատրաստելու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք պահելու գործով նախաքննությունն ավարտվել է։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու, ինչպես նաև դրանք վերամշակելու և զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց պատրաստելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ պարզվել է նաև, որ 50-ամյա տղամարդը ապօրինի կերպով ձեռք է բերել և հիշյալ վագոն տնակում գտնվող բաց պահարանում՝ օծանելիքի տուփի մեջ, պահել է 21 հատ 5,45 մմ /5,45×39/ տրամաչափի փամփուշտներ, որոնք ևս հայտնաբերվել և վերցվել են խուզարկության ժամանակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: