|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արմեն Հ.-ի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործի նյութերով՝ անհայտ անձի կողմից քննությամբ չպարզված ժամանակ ու հանգամանքներում Արմեն Հ.-ին ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և առանձին վարույթում է առանձնացվել նոր քրեական գործ ու կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: