|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնել է զրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն պատասխան չի ստացել։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է Telegram-ի պաշտոնական ալիքում հրապարակված իր ուղերձում։
«Այսօր [փետրվարի 23-ին] ես նախաձեռնեցի հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ։ Արդյունքը լռությունն է։ Չնայած լռությունը Դոնբասում պետք է լինի»,- ասել է Զելենսկին։
Իր կոչում նա ռուսներին կոչ է արել ազդել ռուսական իշխանությունների վրա՝ «պատերազմը կանխելու համար»։