|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ Մոսկվա այցից հետո զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ըստ CNNTurk-ի՝ Էրդողանն իր մտահոգությունն է հայտնել Պուտինին Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, հատկապես՝ Հալեպի վրա իրականացվող հարձակումների առնչությամբ: Նրա խոսքով՝ դրանք կարող են փախստականների նոր ալիքի պատճառ դառնալ:
Էրդողանը հայտնել է նաև, թե Սիրիայի քրդերը կապ ունեն Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ, իսկ Թուրքիան պայքար է մղում ինչպես «Իսլամական պետության», այնպես էլ այլ խմբավորումների դեմ:
Նախագահները պայմանավորվել են ավելի մանրամասն խոսել հաջորդ ամիս անցկացվելիք G-20 գագաթաժողովի շրջանակներում: