|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշում կայացրեց Վայոց ձորի Ջերմուկ համայնքի կարիքները բավարարելու համար բաց գերեզմանատան ընդլայնման նպատակով անհրաժեշտ հողամասի ձեռք բերումը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու վերաբերյալ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ջերմուկի համայնքապետարանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հայտնելով, որ համայնքի գերեզմանատանը սպառվել են նոր գերեզմանատեղերի համար տրամադրվող հողատարածքները և անհրաժեշտություն է առաջացել գերեզմանատան տարածքը ընդլայնել՝ գերեզմանատանը կից մասնավոր հողատարածքը քաղաքացուց գնելու միջոցով: Հողատարածքի գնումը համարվել է անհետաձգելի: