|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երկիր մեդիայի լրագրողին ցույց լուսաբանելու համար բերման են ենթարկել. ոստիկանությունից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն է տեսանյութ հրապարակել:
Հիշեցնենք, որ ոստիկանները Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդներ, ովքեր փորձել են մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանցիների:
Երիտասարդներին բիրտ ուժի կիրառմամբ տարել են ոստիկանության տարբեր բաժիններ:
«Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ որպես պաշտպան ներս չեն թողնում», այս մասին գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Երիտասարդների հետ բերման են ենթարկել նաև Երկիր մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։
Լուսանկարներում երևում է լրագրող Անի Նահապետյանը՝ ձեռքին լրագրողի բեյջը։