|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել ոչ միայն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում, այլ նաև Չինաստանի. ասում է Foreign Policy ամսագրի թղթակից Արոն Արոնոլդը։
Նրա խոսքով, ըստ Gazeta.ru-ի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բախվելով արեւմտյան նոր պատժամիջոցների փոթորկին, դիմել է Չինաստանին օգնությանը։
Այսպես՝ փետրվարի 4-ին Ռուսաստանի ղեկավարը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարեցին երկու երկրների միջև նոր ռազմավարական գործընկերության ստեղծման մասին։ Երկու քաղաքական գործիչների համատեղ հայտարարության մեջ ռուս-չինական հարաբերություններն անվանվել են «բարեկամություն», որոնցում համագործակցության «արգելված» ոլորտներ չկան։ Պուտինը աջակցություն է հայտնել Չինաստանին Թայվանի անկախության հարցում, իսկ Սին պաշտպանել է Ռուսաստանի պահանջը՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք:
Կողմերը խոսել են նաև տնտեսական համագործակցության խորացման ծրագրերի մասին, հատկապես՝ նավթագազային արդյունաբերության ոլորտում։
Հրապարակման հեղինակը վստահ է, որ նման հայտարարությունների պահը պատահական չի ընտրվել։ Մոտ ապագայում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կօգնեն Պուտինին՝ մեղմել Արևմուտքի հնարավոր պատժամիջոցների հարվածը։