Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ամերիկյան Foreign Policy ամսագիրն ուշագրավ անդրադարձ է կատարել երեկ Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքներին:
Ըստ Demokrathaber-ի՝ «Խաղաղությամբ ննջիր, Թուրքիա' (1921-2017)» վերնագրված հոդվածում Սթիվեն Քուքը նշել է, որ հանրաքվեի «այո» արդյունքից հետո վերջ է դրվել ժամանակակից Թուրքիայի պատմությանը, որի մասին երազել է Աթաթուրքը:
«Էրդողանը ոչ միայն հաղթեց հանրաքվեի ընթացքում, նա նաև ամբողջությամբ փակեց երկրի ժամանակակից պատմության ժամանակաշրջանը»,- նշել է հեղինակը:
Ըստ Քուքի` նախագահ Էրդողանը, ով իրեն նմանեցնում է սուլթանի, աշխարհի ավտորիտարներից մեկն է: «Էրդողանը ցանկանում է պետությունը կործանել, քանի որ թե' ինքը, թե' ժողովուրդը, որին ներկայացնում է, ղեկավարվում էր դաժանությունների ենթարկող լիդերի կողմից: Ժողովուրդը, Էրդողանին նախագահություն վստահելով, ավելի մեծ հաղթանակներ է ակնկալում, սակայն, իհարկե, կան միլիոնավոր թուրքեր, ովքեր «ոչ» են քվեարկում՝ վախենալով ավտորիտար ռեժիմի հաստատումից»,- գրել է նա: