|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ փետրվարի 18-ից կազմակերպվում է բնակչության զանգվածային, կենտրոնացված տարհանում դեպի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Պուշիլինը հայտնել է, որ առաջին հերթին տարհանվում են կանայք, երեխաները և մեծահասակներ.
Երբ հակառակորդը գնդակոծում է հանրապետության բնակավայրերը, մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը կարող է վտանգվել։Ուստի այսօրվանից՝ փետրվարի 18-ից, կազմակերպվել է բնակչության կենտրոնացված մեկնում Ռուսաստանի Դաշնություն։ Առաջին հերթին տարհանվում են կանայք, երեխաները և տարեցները»,- ասել է Պուշիլինը:
Նա նաև հայտնել է, որ Դոնբասի բնակիչների ընդունելության ու կացարանի վայրերը նախապատրաստվել են Ռոստովի մարզում՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ համաձայնեցված։