|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ հետախուզությունը ստացել է ապացույցներ, որոնք վկայում են, որ Ռուսաստանի հայտարարած՝ զորքերի դուրսբերումն Ուկրաինայի սահմանից «խայծ» է, որը նախատեսված է ԱՄՆ-ին մոլորեցնելու համար. գրում է Washington Post-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների:
Ըստ թերթի զրուցակիցների՝ Ռուսաստանը շարունակում է ուժեր կուտակել սահմանին։
«Վաշինգտոնը ստացել է արժանահավատ հետախուզական տվյալներ այն մասին, որ Ռուսաստանի պնդումները (զորքերի դուրսբերման մասին) կարող են լինել ապատեղեկատվական արշավի մաս, որը նախատեսված է ԱՄՆ-ին մոլորեցնելու համար», - ասել է աղբյուրներից մեկը:
Թերթի ևս երկու զրուցակից հայտնել է լրացուցիչ հետախուզական տվյալների մասին, որոնք վկայում են Ռուսաստանի ենթադրյալ մտադրության մասին՝ քիմիական հարձակում կազմակերպել տեղի բնակիչների վրա և դրանում մեղադրել Ուկրաինային կամ ԱՄՆ-ին։