|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է դուրս գալ ԵՄ-ից: Այդ մասին գրում է Washington Post-ը` եվրոպական կառավարական աղբյուրներին հղումով. տեղեկացնում է РИА Новости-ն:
Տեղեկության համաձայն` Թրամփը և Մակրոնը ապրիլի վերջին Սպիտակ տանը քննարկել են առևտրային հարցեր: «Ինչո՞ւ դուրս չեք գալիս ԵՄ-ից»,- հարցրել է Թրամփը: Այնուհետև ԱՄՆ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում Ֆրանսիային երկկողմ առևտրային պայմանագիր կառաջարկի` ԵՄ-ում գործող պայմաններից ավելի լավ պայմաններով: